top of page

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ Սաղմոս 51

Ինչպե՞ս ճիշտ ապաշխարել: Այս հարցը վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել: Կրոնի հանդեպ հետաքըրքրության աճով պայմանավորված՝ շատերը, չունենալով բավականաչափ գիտելիք հոգևոր հարցերի շուրջ, ուզում են վստահ լինել, որ ամեն բան ճիշտ են անում: Իսկ նա, ով արդեն սկսնակ չէ քրիստոնեության մեջ, եթե այդ հարցը չի բարձրաձայնում, հաճախ իր մեջ մտածում է. «Իսկ ի՞նչ է պետք իրականում, որպեսզի Աստծո ներումը ստանամ. աղոթե՞լ, խոստովանել մե՞ղքը, գործած մեղքին համարժեք ինչ-որ բարի գործ կատարել, թե՞ այդպես շարունակ մինչև կյանքի վերջը տառապել անվըստահությունից՝ արդյո՞ք Աստված թողություն տվեց»:

Մեղքն ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել մարդկանց կյանքում: Այն բաժանում է մարդուն Աստծուց, այն առաջացնում է սրտի կսկիծ, այն հանդիսանում է բազմա- թիվ դժբախտությունների պատճառ՝ հանցագործի կարգավիճակում դնելով մարդուն ¥մարդուն դնելով հանցագործի կարգավիճակում¤, որի գլխին կախված է անխուսափելի պատիժը: Մեր բոլոր խնդիրներն այս կամ այն չափով կապված են մարդկային մեղքի հետ: Մեկ անգամ ըմբոստանալով Աստծո դեմ՝ մարդիկ իրենց դրել են Աստծո հետ մշտական մրցակցության մեջ: Պայքարելով կյանքը տնօրինելու իրենց կարծեցյալ իրավունքի համար՝ մարդիկ այս կյանքը լցրել են մեղքով և հետևաբար՝ դրա ցավալի հետևանքներով: Ջա- նադրաբար ձգտելով ազատվել մեղքի դառը հետևանքներից՝ նրանք ավելի են խրվում այդ տիղմի մեջ:

Ի ուրախություն մեզ (Բարեբախտաբար)՝ Աստված նախատեսել է ելքն այդ ցայտնոտից: Այդ ելքն ապաշխարությունն է՝ իրական, ճշմարիտ ապաշխարությունը: Շնորհիվ Աստծո ողորմության, որն արտահայտվեց Հիսուս Քրիստոսին Գողգոթայի խաչի վրա զոհելով, մարդիկ այսօր ունեն այդ զարմանահրաշ հնարավորությունը՝ լինելու ներված, մաքրված և ազատագըրված մեղքի մեղադրանքից:

Ալեքսեյ Պրոկոպենկոյի այս գիրքը պատմում է այդ հնարավորության մասին: Այս գրքի հիմքը հանդիսացող Սաղմոս 51-ը նկարագրում է մարդկության պատմության մեծագույն մարդկանցից մեկի՝ աստվածաշնչյան թագավոր Դավթի ապաշխարության տեսարանը: Աստված հոգացել է այն մասին, որ բոլորը, ովքեր Իր Խոսքը կարդալու են բազմաթիվ դարերի ընթացքում, ունենան ապաշխարության վառ օրինակ, օրինակ, որը կօգնի ապաշխարել անձամբ իրենց:

Ալեքսեյ Պրոկոպենկոն իրեն բնորոշ խորաթափանցությամբ և ճշգրտությամբ ներկայացնում է այս սաղմոսի խորը վերլուծությունը՝ ցույց տալով դրա գործնական նշանակությունը նրանց համար, ովքեր ուզում են մեղքից ազատագրվելու երջանկությունը ձեռք բերել այսօր: Բացատրելով ապաշխարության էությունը՝ նա ամենից առաջ օգնում է ընթերցողին հասկանալ՝ ինչ է մեղքը, որն է դրա վտանգը և ինչ պետք է անել, որ մեղքը ներվի:

Այս գիրքը ոչ միայն կհարստացնի Ձեր գիտելիքները, այլ նաև կօգնի ապրել հաղթական կյանքով՝ մեղքի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում: Հեղինակը քաջալերում է՝ մատնացույց անելով, որ ամենաբարդ իրավիճակում Աստծո մոտ կա ելք մեզ համար: Եվ դրա հետ մեկտեղ նա խոսում է պատասխանատվության մասին՝ հստակ ներկայացնելով, որ մեղքը ոչ մի դեպքում չպետք է անտեսվի: Ալեքսեյ Կոլոմիյցև «Շնորհքի Խոսք» Աստվածաշնչյան եկեղեցու հովիվ www.slovo.org

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ Սաղմոս 51

bottom of page