top of page

ԻՆՉՊԵՍ ՍԵՐՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Գոյություն ունեն երկու հիմնական ուղիներ, որոնք կօգնեն մեզ մոտենալ Սուրբ Գրքին: Առաջինը Աստվածաշնչի բնույթի և ծագման մասին մեր ընկալումն է: Այն մեր առջև բացում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` Աստվածաշնչի ներշնչվածությունը, անսխալականությունն ու անվրեպ լինելը: Իսկ երկրորդը՝ մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է մոտենալ Աստվածաշնչին, ինչպես այն ընթերցել, ինչպես ըմբռնել նրա լեզուն ու խորամուխ լինել այդ բազմաժանր գրքի էջերում: Այս ամենը Աստվածաշնչի մեկնաբանության գիտութան մասն է կազմում: Բ Պետրոս 1.10-ն արգելում է Աստվածաշունչը մեկնաբանել այնպես, ինչպես մեզ է հաճելի: Հետևաբար, Աստվածաշունչը մեկնաբանելիս մեզ անհրա- ժեշտ են արժանահավատ սկզբունքներ: Հենց այս հարցերին է անդրադառնում իմ ընկեր դոկտոր Ռիչարդ Մեյհուն իր սքանչելի փոքրիկ գրքում: Այս գիրքը գիտնականներին հասցեագրված ծանր աստվածաբանական աշխատություն չէ: Այն նախատեսված է բոլոր քրիստոնյաների համար, ովքեր լուրջ են վերաբերվում Աստվածաշնչի ուսումնասիրությանն ու ճշգրիտ մեկնաբանությանը: Այն մեզ օգնում է կատարել Բ Տիմոթոս 2.15-ում տրված պատվերը. «Ջանք արա, որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստծո առաջ` իբրև մի մշակ, առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես»:

Ժամանակակից քրիստոնեական եկեղեցին մեծապես կարիք ունի առաջնորդվելու նման գրքով: Այն նաև արժեքավոր կլինի քրիստոնյաների համար իրենց կյանքի բոլոր փուլերում: Այս գիրքը ունակ գիտնականի, փորձառու հովվի և շնորհառատ քրիստոնյայի գրչի աշխատանքն է: Ի սրտե առաջարկում եմ այն ընթերցել:

ԻՆՉՊԵՍ ՍԵՐՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

bottom of page