Գաղատացիս
28.02.23, 22:00
Նոր Կտակարանի բացատրողական քարոզչությունը շարունակում է ինձ համար լինել արժեքավոր, աստվածային հաղորդություն։ Իմ նպատակն է միշտ խորը հաղորդակցություն ունենալ Տիրոջ հետ Իր Խոսքը հասկանալու միջոցով, և այդ փորձառության հիման վրա Իր ժողովրդին բացատրել տվյալ հատվածի նշանակությունը։ Նէեմիա 8.8 խոսքերով ասած՝ ես ջանում եմ «բացատրություն տալ» դրան, որպեսզի նրանք ճշմարտապես լսեն Աստծո ձայնը և այդ կերպ կարողանան արձագանքել Նրան։
Ակնհայտ է, որ Աստծո ժողովուրդը կարիք ունի հասկանալու Նրան, որն էլ պահանջում է իմանալ Նրա Ճշմարտության Խոսքը (Բ Տիմ. 2.15) և թույլ տալ, որ Խոսքը բնակվի նրանց մեջ առատապես (Կող.3.16)։ Հետևաբար, իմ ծառայության մղիչ ուժն է օգնել, որպեսզի Աստծո կենդանի Խոսքը կենդանի լինի Իր ժողովրդի համար։ Այն թարմություն բերող հետաքրքրալի գործ է։
Նոր Կտակարանի մեկնությունների այս շարքը հետամուտ է Սուրբ Գիրքը բացատրելու և կիրառելու նպատակին։ Մեկնություններից որոշները լեզվաբանական են, մյուսներն աստվածաբանական, իսկ որոշներն էլ` քարոզչական: Այս մեկը հիմնականում բացատրական է։ Լեզվաբանական տեսանկյունից այն մասնագիտական չէ, սակայն գործ ունի լեզվաբանության հետ այնտեղ, որտեղ կարող է օգնել ճշգրիտ մեկնաբանությանը։ Այն աստվածաբանական առումով լայնածավալ չէ, սակայն կենտրոնանում է յուրաքանչյուր գրվածքի գլխավոր վարդապետությունների և ամբողջ Սուրբ Գրքի հետ դրանց կապակցման վրա։ Այն հիմնականում քարոզչական չէ, թեև մտքի յուրաքանչյուր միավոր դիտվում է որպես մեկ գլուխ, որն ունի հստակ վերլուծություն և մտքի տրամաբանական շղթա։ Հիմնական ճշմարտությունները լուսաբանվում և կիրառվում են Սուրբգրային այլ հատվածներում։ Հատվածի բովանդակությունը ներկայացնելուց հետո ես փորձել եմ սերտորեն հետևել հեղինակի մտքի զարգացմանը և դատողությանը։
Իմ աղոթքն է, որ յուրաքանչյուր ընթերցող լիովին հասկանա, թե ինչ է Սուրբ Հոգին ասում Իր Խոսքի տվյալ հատվածի միջոցով, որպեսզի Նրա հայտնությունը ներթափանցի հավատացյալների մտքի մեջ և ավելի մեծ հնազանդություն ու հավատարմություն առաջ բերի` ի փառս մեր մեծ Աստծո։
Գաղատացիս

