Հինգ Կետերը
28.02.23, 22:00
Շնորհը Աստծո սիրտն է՝ քեզ բարին անելու, երբ առավելագույնս արժանի չես։
Իսկապես գիտե՞նք, թե իրականում որքան խորապես անարժան ենք։ Միայն Աստված կարող է բացահայտել դա մեզ։ Նա դա անում է Աստվածաշնչի միջոցով։ Այդժամ Նրա շնորհի հրաշալիքները բոցավառվում են աննախադեպ պայծառությամբ։
Այս Հինգ Կետերը այն մասին են, թե քրիստոնյաներն ինչպես են կյանքի կոչվում, և ինչպես ենք մենք հավերժ պահպանվում Աստծո շնորհով։
• Այն թափանցում է խոր անցյալը, երբ մենք ձրիաբար ընտրվեցինք։
• Այն թափանցում է ապագան, երբ հավերժ ապահով ու երջանիկ կլինենք։
• Այն թափանցում է Քրիստոսի փրկագործության առեղծվածը, որ գնեց հավատքի պարգևը Աստծո բոլոր զավակների համար։
• Եվ այն թափանցում է մարդու հոգին՝ առկայծելով Հոգու գործի առեղծվածները, երբ կոտրում է մեր ողջ դիմադրությունը և դարձնում է մեզ Հիսուս Արքայի սիրահոժար գերիները։
Փայփերը հավատում է, որ շնորհի մեր փորձառությունը աճում է Աստծո շնորհաշատ գործի մեր ընկալումով։ Հեղինակը հրավիրում է մեզ միասին անցնելու այս փնտրտուքի միջով։
«Պատկերացրե՛ք՝ ճաշի սեղանի շուրջ Փայփերի հետ զրուցում եք կալվինիզմի հինգ կետերի մասին։ Այնքա՜ն շատ բան եք գտնում այս գրքում. այս կենսափոխ ճշմարտությունների պարզ շարադրանքը մատուցվում է հովվական զգայունությամբ, մտերմիկ զրույցի ոճով։ Նա բնավ չի ահաբեկում քեզ, պարզապես հրավիրում է սքանչանալու Աստծո հրաշագործ շնորհով։ Միայն ճաշն է պակասում»։ ԹԻՄ ՉԵՍԹԵՐ Գրեյս եկեղեցու հովիվ, Բորոբրիջ, Յորքշիր
«Այս թեմայով հակիրճ որևէ այլ գիրք չգիտեմ, որն այդքան ակնհայտորեն մեզ տանի դեպի Սուրբ Գիրքը, իսկ հետո այդքան հրաշալիրորեն բարձրացնի մեզ՝ տեսնելու Աստծո փառքը: Շատերը կքաջալերվեն, և ոչ քչերի հավատքը լավագույնս կցնցվի»։ ՔԵՎԻՆ ԴԵՅԱՆԳ Ավագ հովիվ, Քրայսթ Քավննթ Եկեղեցի, Մեթյուզ, Հյուսիսային Քարոլինա
ՋՈՆ ՓԱՅՓԵՐԸ desiringGod.org կայքի և Բեթլեհեմ քոլեջի ու ճեմարանի հիմնադիր ուսուցիչ է Մինեափոլիսում, Մինիսոթայի։ 33 տարի տեսիլքի ու քարոզության հովվական ծառայություն է արել Բեթլեհեմ մկրտական եկեղեցում։ Հեղինակ է ավելի քան 50 գրքերի։
Հինգ Կետերը

